News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բոդենի լճի վրա ավիավթարի հետեւանքով ընտանիքը կորցրած Վիտալի Կալոեւին, ով ավիավթարից հետո սպանել էր շվեյցարացի դիսպետչերին, ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում: Նա Գերմանիա էր ժամանել մասնակցելու համար ավիավթարի 10-րդ տարելիցի սգո միջոցառումներին:

2002 թ. հուլիսի 2-ի գշերը շվեյցարական դիսպետչերների սխալից երկնքում բախվել էին «Բաշկիրյան ավիաուղիների» Տու-154-ը եւ DHL ընկերության բեռնատար Boeing-ը: Զոհվածների թվում էր 45 ռուսաստանցի երեխա: 2004 թ. փետրվարին Հյուսիսային Օսիայի բնակիչ Վիտալի Կալոեւը, ով վթարում կորցրել էր կնոջը, որդուն եւ դստերը, սպանել էր ավիադիսպետչեր Պիտեր Նիլսենին, որին համարում էին ողբերգության գլխավոր մեղավորը: Սպանության համար Կալոեւը դատապարտվել էր 8 տարի ազատազրկման Շվեյցարիայում, սակայն ավելի ուշ դատարանը որոշել էր կրճատել ժամկետը մինչեւ 5 տարի:

2007 թ. նոյեբերին Կալոեւը վերադարձել է հայրենիք, որտեղ նրան դիմավորել են որպես հերոսի: 2008 թ. նա նշանակվել է Հյուսիսային Օսիայի ճարտարապետության եւ շինարարության նախարարի տեղակալ:

Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է ինքը` Կալոեւը, ինքը սգո արարողություններին մասնակցելու համար հրավիրվել է Յուբերլինգեն քաղաքի իշխանությունների կողմից: Նրան Շենգենյան վիզա է տրվել, սակայն օդանավակայանում ձերբակալվել է:

Ներկայումս Կալոեւը գտնվում է ոստիկանության բաժնում, որտեղ նրան հայտարարում են, որ վիզան սխալմամբ է տրվել, իսկ սգո արարողություններին նրա մասնակցությանը դեմ է արտահայտվել Շվեյցարիայի պատվիրակությունը:

Ավելի վաղ Կալոեւը լրատվամիջոցներին պատմել էր, որ ողբերգության վայրում հուլիսի 1-2-ին, տեղի իշխանությունները սգո միջոցառումներ են կազմակերպելու:

Հիշելով այդ սարսափելի օրը` Կալոեւը պատմել է, որ չուներ որեւէ վատ կանխազգացում, երբ իր ընտանիքին սպասում էր Բարսելոնի օդանավաայանում: 2002 թ ամռանը նա պատրաստվում էր ընտանիքի հետ անցկանցել իր հանգիստը: «Չեմ հավատում ոչ կանխազգացումներին, ոչ էլ երկնային նշաններին: Հիմա ես հավատում եմ միայն սեփական աչքերիս: Տեղի ունեցածից հետո ես խռովել եմ Աստծուց», - ասել է Կալոեւը:

Նա  կարծում է, որ եթե վրեժ չլուծեր, իր կյանքն այլ կերպ կընթանար, սակայն սպանությունից թեթեւություն չի զգում: Նրան հանցանքի մեջ չմեղադրեց ոչ ոքի, բացի դատարանում գտնվող դատախազից: Նունիսկ բանտում նրա հասցեին ոչ մի մեղադրանք չի հնչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ