News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ նախարարության ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնել Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին:

«ՀՀ առողջապահության նախարարությունում խորին վշտով տեղեկացանք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում գիտակցության չգալով մահացել է ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինս հունիսի 29-ին մահացել է հիվանդանոցում:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 8 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ