News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Քենիայում քրիստոնեական երկու եկեղեցիների վրա կատարված ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին հաղորդում է  BBC Russian-ը` վկայակոչելով Միջազգային Կարմիր Խաչի Քենիայի ստորաբաժանման տվյալները:

Վիրավորների թիվը հասնում է մոտ 40 –ի:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, Քենիայի Գարիսա քաղաքում  հուլիսի 1-ին քրիստոնեական երկու եկեղեցի է գնդակոծվել, որի արդյունքում զոհվել է 10  մարդ, եւս 40-ը  վիրավորվել են: Առաջին ահաբեկչությունը կատարվել է կաթոլիկ եկեղեցում, իսկ երկրորդը` Քենիայի Աֆրիկական եկեղեցում (African Inland Church, AIC):

Նշվում է, որ Գարիսան կարեւոր ռազմաբազա է, որտեղից համալրվում է Սոմալիում Քենիայի ռազմական կոնտինգենտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ