Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը: Հանդիպումը կայացել է այսօր` հուլիսի 4-ին, Ռոմպեյի Երեւան կատարած այցելության ժամանակ:
Հանդիպումից հետո հանդես գալով հայտարարությամբ, Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք քննարկեցինք ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլը: Կրկին հաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա:
Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու հարցում»:
Նշենք, որ Ռոմպեյի այցելությունը Երեւան տեղի է ունենում նրա Հարավային Կովկաս այցելության շրջանակում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի