News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Գերմանական Կառլսրուե քաղաքի դեպքը ողբերգությամբ է ավարտվել: Պատանդներ վերցրած տղամարդը կրակել է նրանց բոլորին եւ ինքնասպան եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  տնից տղամարդու հարկադիր  արտաքսումը վերածվել էր ողբերգության: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: Բնակարանի արտաքսվող տերը զինված է եղել: Տանը կրակոցներ են լսվել: Ըստ որոշ տվյալների` պատանդ էին վերցվել դատական կատարածուն, բնակարանի նոր տերը եւ փականագործը:

Ինչպես KA-News-ին հղում անելով հայտնում է «lenta.ru» -ն, հատուկ նշանակության ջոկատն սկսել էր տան շրջափակումը, երբ այնտեղից հրդեհի հոտ էր եկել: Երբ ոստիկանները ներս են մտել, նրանք տեսել են միայն մարմիններ: Վերջնական տվյալներ սպանվածների քանակի եւ նրանց ինքնության մասին ոստիկանությունը դեռեւս չի հայտնում: 

Հանցագործը եղել է տան ձեղնահարկի տիրուհու կենակիցը: Նա անտառապահ է աշխատում, այդ պատճառով էլ զենք պահելու իրավունք է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ