News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Հայտնի ռուս աճպարար Իլյա Սաֆրոնովը շտապ հիվանդանոց է տեղափոխվել Տերնոպոլում  «Կարթը աչքից» անվանմամբ հնարքի անհաջող կատարումից հետո:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` Տերնոպոլում նկարահանումների ժամանակ Իլյա Սաֆրոնովը որոշել էր զարմացնել ձկնորսներին եւ նրանց ցույց տալ  «Կարթը աչքից» համարը: Երկաթը նա կուլ է տվել, սակայն նկարահանումների կեսից խնդրել է դադարեցնել եւ իրեն անձեռոցիկ տալ: այնուհետեւ փորձել է հազալ, բայց անհաջող:

Ժամանած շտապօգնության բժիշկները զննել են նրան, հետո հիվանդանոց են տեղափոխել: Նրա վիճակի մասին տվյալներ չկան: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` նա կուլ է տվել երկաթը:

Սաֆրոնով եղբայրների պաշտոնական կայքում տեղադրված է նմանատիպ համարի տեսագրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ