News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքից ստացված ինքնասպանության փորձի մասին ահազանգը կեղծ է եղել:

Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 5-ին, ժամը 10.48-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքի 46-րդ բնակարանից (4-րդ հարկ) քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել:

Դեպքի վայր էին մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Տեղում պարզվել է, որ Գերմանիայի դաշնային հանրապետության քաղաքացի` 27-ամյա Իրինա Տիմերմանը հանգստանալու համար նստել է 4-րդ հարկի պատշգամբին եւ ոտքերը կախել ցած: Երբ փրկարարները հասել են դեպքի վայր, զարմացած կինն ասել է, որ ինքնասպանություն գործելու մտադրություն չունի, պարզապես նստել է պատշգամբում:

Նա նշել է, որ իր երկրում նման կերպ պատշգամբում նստելը սովորական բան է, ինչը սակայն անհանգստացրել է երեւանցիներին, որոնք էլ ահազանգել են ԱԻՆ փրկարար ծառայություն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ