News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը  ներկայացնում է արգենտինական իսպանալեզու «Clarín» թերթում հրապարակված Մարսելո Կանտելմիի հոդվածը.

«Կովկասում խոշորագույն երկիր Ադրբեջանն ունի  հաջող աշխարհագրական  դիրք և  ահռելի նավթային հարստություններ: Մայրաքաղաք Բաքվից սկսվում է  աշխարհի խոշորագույն նավթամուղերից մեկը, որը  կարող է փոխադրել օրական  մեկուկես միլլիոն բարել նավթ: Այդ նավթամուղը հաղթահարում է 1760 կմ և միացնում է Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ, իսկ հետո հասնում մինչև թուրքական Ջեյհան նավահանգիստ:

Աշխարհի խոշորագույն ընկերությունների կողմից կառուցված նավթամուղը վիրտուալ  արևմտյան  սահման է նյարդայնացած Ռուսաստանի քթի առաջ, որը երկար ժամանակ ձգտում է Հարավային Կովկասը վերադարձնել իր ազդեցության գոտի:  Նավթամուղը շրջանցում է Հայաստանը: Դա փոքր քրիստոնեական երկիր է, որը ԽՍՀՄ-ի մաս էր կազմում, ինչպես և մահմեդական Ադրբեջանը,  եւ անցած դարի վերջում կատաղի  պատերազմ է մղել Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության համար:

Դա մի տարածք է, որտեղ այժմ կազմավորվել է  փոքրիկ հանրապետություն` առանց միջազգային  ճանաչման, և որտեղ պատմականորեն ապրել են հայերը, սակայն բռնապետ  Իոսիֆ Ստալինն այն տվել է Ադրբեջանին: Հայաստանն այն վերադարձրել է արյամբ և կրակով, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց:

Այնտեղ գործում է  զինադադրի փխրուն ռեժիմը, քանի որ մյուս կողմը պահանջում է այդ հողերը: Չնայած կոռուպցիայի լայն տարածման պատճառով Ադրբեջանի կառավարությունը քննադատվում է,  բայց այդ երկիրը լավ աջակցություն ունի: Դա թուրքալեզու երկիր է,  որն արյան դաշինք ունի Թուրքիայի հետ և վերջերս 1,6 մլրդ դոլարի  զենք է գնել Իսրայելից, ներառյալ`  անօդաչու ռմբակոծիչներ: Բաքուն հայտարարել է, որ այդ զենքը չի օգտագործվի նրա դաշնակից  Իսրայելին  օգնություն ցուցաբերելու համար, եթե այն պատերազմ սկսի Իրանի հետ: Նպատակն ավելի կոնկրետ է: Թեհրանում Ադրբեջանի դեսպանն ասել է , որ նպատակը կլինի հենց Լեռնային Ղարաբաղը: Պատերազմի վտանգը արդեն բերել է նրան, որ Վաշինգտոնը դադարեցրել է  Բաքվին ռազմական սարքավորումների վաճառքը: Սակայն սա  ընդամենը դադար է  էսկալացիայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ