News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մեղադրանքը, որը Շվեդիան առաջադրել է սլանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ «պարզապես ծիծաղելի է»: Այս մասին հայտարարել է Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինոն: Նրա խոսքով, Ասանժին, ըստ էության, մեղադրում են այն բանի համար, որ նրա մոտ «պատռվել է պահպանակը»:

Այդուհանդերձ, Էկվադորի իշխանությունները դեռեւս Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու որոշում չեն ընդունել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ներկայումս Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ դիմել է քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Ավստրալացի Ասանժը նման քայլ է դիմել այն բանից հետո, երբ պարտվել է բոլոր դատական գործընթացները` Մեծ Բրիտանիայից Շվեդիա իր արտաքսման հարցով:

Փորձելով կատարել դատարանի որոշումը եւ երկրից արտաքսել WikiLeaks-ի հիմնադրին, բրիտանական ոստիկանությունը նրան ծանուցագիր է ուղարկել դեսպանատուն, սակայն Ասանժն այն արհամարհել է:

Էկվադորում Ասանժի խնդրանքին լուրջ են վերաբերել: Նրա դիմումն ստանալուն պես Լոնդոնում Էկվադորի դեսպանը կանչվել է հայրենիք: Հաղորդվում է նաեւ, որ այդ հարցով որոշումը կայացնելու է անձամբ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան:

Շվեդիայում Ջուլիան Ասանջին մեղադրում են բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ: Ինքը` Ասանժը համարում է, որ այդ մեղադրանքների իրական պատճառն այն է, որ Շվեդիայի իշխանություններն ուզում են իրեն հանձնել ԱՄՆ-ին:

WikiLeaks-ի հիմնադիրը վստահ է, որ ԱՄՆ-ում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում` Պենտագոնի եւ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ