News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Սահմանադրության անգամ առաջին կետը չի կատարվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է սահմանադրական իրավունքի մասնագետ, Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:

«Ինչքան էլ որ ցանկանանք, իրական կյանքում Սահմանադրությունը միշտ չէ, որ կատարվում է», –ասել է նա: Հիշեցնենք, Սահմանադրության առաջին հոդվածը վկայում է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Ըստ նրա, Սահմանադրության մեջ փոփոխությունների մեթոդաբանությունը ճիշտ էր ընտրվել 1995 թվականին, սակայն հետագայում նրանից սկսեցին հեռանալ: «1999 թվականի բարեփոխումներն ամենալավն էին, դրանք Եվրոպայում լավագույնը համարեց նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Սակայն այդ փոփոխություններն այդպես էլ չընդունվեցին», – հայտարարել է Ֆ. Թոխյանը:

Հիշեցնենք, որ փոփոխությունների թվում էին Ազգային ժողովի կողմից  երկրի ղեկավարի իրավասությունների սահմանափակումը:

Հետագայում չընդունված առաջարկությունների շարքում էր նաեւ 131 պատգամավորների կրճատումը մինչեւ 101-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ