News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Պինդ ընկույզ-5» ֆիլմի նկարահանումների ժամանակ այրվել է հատուկ ֆիլմի համար կառուցված բազմահարկ շենքը: Հոլիվուդի աստղ Բրյուս Ուիլիսին հնարավորություն է ընձեռնվել կյանքում դրսեւորել այն որակները, որ սովորաբար ցուցադրում է իր մարտաֆիլմերում:

Ինչպես հաղորդում է Life News-ը, շենքը այրվել է հաշված րոպեների ընթացքում, տուժել է մի քանի մարդ: Ուղղաթիռի վայրէջքի ժամանակ, ըստ սցենարի, պետք է հարեւան շինությունում հրդեհ բռնկվեր, սակայն թեւերի պտույտը բորբոքել է կրակը, եւ փայտե կառուցվածը բռնկվել է: Այդ պահին աշխատում էր Բրյուս Ուիլլիսի փոխարինողը, ով վիրավորվել է: Գործընկերներին օգնության է մեկնել Ուիլլիսը, եւ թանկարժեք սարքավորումներն ու տեսախցիկները մյուսների հետ հավասար փրկել հրդեհի ճիրաններից:

Շենքն ամբողջությամբ այրվել է, եւ այն վերականգնելու համար երկու ամիս կպահանջվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ