News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Առավոտը» գրում է, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր՝ Վարդապետյան/ բերման մասին որոշում էր կայացրել ինքնիրավչության համար մեղադրվող Դոնարա Մկրտչյանի նկատմամբ:

Վերջինը հունիսի 22-ին դատարան էր ուղարկել իր բժշկական տեղեկանքները, համաձայն որի՝ տառապում է «միոմա»հիվանդությամբ, արյունահոսում է, եւ երկու ամիս է, ինչ գամված է անկողնուն: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջը քիչ առաջ այցելել են Նոր Նորքի ոստիկանները, որոնք հայտնել են, որ պետք է բերման ենթարկեն նրան:

Դոնարա Մկրտչյանը սպառնացել է շտապօգնություն կանչել եւ անկողնով տեղափոխվել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Ոստիկանները հրաժարվել են հիվանդին տեղափոխել, իսկ Դ.Մկրտչյանը դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծին», ակնկալելով նրանց օգնությունը: Հիշեցնենք, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի իր տնից վտարման լուրը առնելով՝ Դ.Մկրտչյանը իր աճեցրած խաղողի ծառերն էր կտրել, ոչնչացրել էր իր գույքը:

«Տուժողը» Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ