News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի քաղաքացի Անդրե Դեւիսը Իլինոյս նահանգի բանտում 32 տարի էր անցկացրել չգործած հանցագործության համար:

Ինչպես Huffington Post-ինհղում անելով հաղորդում է «Ռիդուսը», տղամարդու ազատությունը հնարավոր է եղել ԴՆԹ-ից հետո: 1980 թվականին նա ձերբակալվել էր  երեքամյա աղջնակի բռնաբարության եւ գազանաբար սպանության համար: Հանցագործությունից երեք ժամ առաջ ձերբակալվածը եւ նրա ընկերները խմել էին սպանվածի տանը, որտեղ էլ հայտնաբերվել էր  աղջնակի դիակը: 

80-ականներին ԴՆԹ թեսթ անցկացնելու անհհնարինության պատճառով`Դեւիսը արդյունքները բողոքարկել է միայն 2004 թվականին` փորձաքննության ենթարկելով սերմնահեղուկը: Առաջին բացասական արդյունքից հետո դատարանը երկրորդ անալիզն է նշանակել եւ, համոզվելով Դեւիսի անմեղության մեջ, ազատ է արձակել նրան բանտից, ուր նա անցկացրել էր իր կյանքի  մեծ մասը: Ձերբակալության ժամանակ նա 19 տարեկան է եղել: 

Զոհը մտադիր է պետությունից նյութական փոխհատուցում ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ