News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Կրիմսկի շրջանի վարչակազմի պաշտոնական կայքում հրապարակվել է ջրհեղեղից զոհվածների ՑԱՆԿԸ:

Ցանկում նշված է 149 մարդ, ընդ որում` նրանցից շատերի ինքնությունը դեռ պարզված չէ:

Lenta.ru-ն նշում է, որ ցանկում ներկայացված են տվյալներ զոհերի տարիքի եւ դիակների հայտնաբերման մասին:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ:  Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում: Մոտ 24 հազար մարդ տուժել էր:

Տարերքի հետեւանքով առնվազն երեք հայ էր մահացել` 19-ամյա Շումիտի Գրիգորի Գալստյանը. Լիդիա Ստեփանի Շահբազյանն եւ Հովհաննես Գրիգորի Շահբազյանը: Նրանց տարիքն ու քաղաքացիությունն առայժմ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ