News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արթիկ քաղաքից բերման են ենթարկել 34-ամյա Սվետլանա Չ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սվետլանա Չ.-ն խոստովանել է, որ հունիսի վերջին «Արեւիկ» ռեստորանի խոհանոցում, ռեստորանի մի աշխատակցուհու պայուսակից գողացել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ Սվետլանա Չ.-ն հունիսի վերջին, նույն ռեստորանի 2 այլ աշխատակցուհիների պայուսակներից գողացել է գումար եւ հարդարման պարագաներ:

Կատարվում է հետաքննություն:

 

Տպել
Ամենաշատ