News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռ չի նախատեսվում: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Նրա խոսքով, համանախագահների տարածաշրջանային այցելության ավարտին նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումն անցկացնել:

«Մոտակա հեռանկարում, հնարավոր է, ամառային արձակուրդներից հետո մենք հանդիպենք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սկզբում առանձին, ապա համատեղ հանդիպում կազմակերպել: Այդ պատճառով դեռ նախագահների մակարդակով հանդիպման մասին խոսք չկա»,-ասել է Պոպովը:

Անդրադառնալով ԱԳ նախարարների հանդիպման ժամանակին, ռուս համանախագահը հայտարարել է, որ ամեն ինչ կախված է նախարարների աշխատանքային գրաֆիկից եւ այդ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա ամռան վերջին:

Նրա խոսքով, Բաքվում Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են շփման գծում տեղի ունեցած միջադեպերը: Պոպովը հայտարարել է, որ այդ հարցը մտադիր է քննարկել նաեւ Ստեփանակերտում եւ Երեւանում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն լրագրողներին հայտարարել է, որ իրենց հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ շատ կառուցողական է եղել: Նա նշել է, որ համանախագահները վաղը կհատեն սահմանը եւ կուղեւորվեն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք: «Շատ կարեւոր է շարունակել շփման գիծը հատելու պրակտիկան: Դա ըդնգծում է հրադադարի ռեժիմը պահպանելու կարեւորությունը»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ