News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Քեթի Հոլմսի 6-ամյա դստերը` Սուրիին վտանգ է սպառնում: Այդ մասին բրիտանական Daily Telegraph-ին հայտնել է «Սայենտոլոգիայի եկեղեցու» առաջնորդ Դեւիդ Միցկեւիչի զարմուհին` Ջեննա Միցկեւիչ-Հիլլը:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ռելիգիան», կնոջ կարծիքով, Հոլմսը բոլոր հիմքերն ունի մտահոգվել երեխայի ապագայի համար: «Որքան ես գիտեմ իմ անձնական փորձից, սայենտոլոգիայում թույլատրվում են հոգեբանական, երբեմն էլ ֆիզիկական բռնությունը»,- ասելէ  Միցկեւիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հոլիվուդի աստղային զույգը` Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը ստորագրել են նախնական պայմանավորվածությունը ամուսնալուծության եւ իրենց 6-ամյա դստեր` Սուրիի խնակալության վերաբերյալ:  Կողմերը գոհ են եղել պայմանավորվածությունից: Քեթի Հոլմսի փաստաբան Ջոնաթան Վուլֆը People-ի հետ զրույցում շնորհակալություն էր հայտնել Թոմ Քրուզին եւ նրա խորհրդականին  ջանասիրության եւ արհեստավարժության համար, ինչի շնորհիվ էլ իրենց հաջողվեց արագ փոխզիջման հանգել: Իր հերթին Թոմի Քրուզի փաստաբան Բերթ Ֆիլդսը նշել է, որ որոշումը կայացված է, համաձայնագիրը ստորագրված, եւ դա ամենակարեւորն է: Թոմ Քրուզի եւ Քեթի Հոլմսի ամուսնալուծության գործով ամփոփիչ լսումները կայանալու են հուլիսի 17-ին:

Քեթի Հոլմսը ամուսնալուծվում էր ամուսնուց, քանի որ նա սայենտոլոգների աղանդի ակտիվ անդամներից է: Հոլմսը նշել էր, թե վախենում է կրոնական ֆանատիկոսներից: Նա նաեւ նշել էր, թե իրեն տարօրինակ մարդիկ են հետեւում, որոնք վերահսկում են իր տեղաշարժերը: Հոլմսը նաեւ նշել էր, թե ամուսնանալուց հետո Թոմ Քրուզն իրեն բռնակալի պես է պահել տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ