News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

2012 թվականի հուլիսի 11-ին, ժամը 18.30-ին միջազգային փաստագրական «THE TWINS. ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» նախագիծն ուշագրավ միջոցառում  է  կազմակերպում:  Ավելի քան 40 զույգ երկվորյակներ, որոնք  ապրում են Հայաստանի մայրաքաղաքում, կհավաքվեն Կասկադում, որտեղ յուրօրինակ շարք կկազմեն` լուսանկարվելու համար: 

Տարբեր տարիքի եւ մասնագիտությամբ երկվորյակների մասին փաստագրական ֆիլմի կադրերի վրա աշխատելով` նախագծի հեղինակ Ելենա Ֆրոլովա Տրուֆանովան այցելել է Ռուսաստանի, նախկին Խորհրդային  Միության եւ եվրոպական երկրների ավելի քան 40 քաղաքներ:

Ժամանակակիցների դեմքերը կդառնան յուրօրինակ լուսանկարչական գրքի, ինչպես նաեւ «THE TWINS. ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» փաստագրական ֆիլմի հիմք, որը կպատմի նախագծի հերոսների մասին, որոնց ծնունդը համարվում է գիտության եւ մարդկային ուղեղի առեղծվածը բոլոր ժամանակներում:

Միջոցառումը տեղի կունենա Gafesjian  (Cascade complex) արվեստների կենտրոնի եւ ռադիո «Аurora 100.6 Fm»-ի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ