News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար ամուսնության տարիք 18 տարեկան սահմանելը ճիշտ է: Այդ մասին, այսօր` հուլիսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթալոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը:

Նրա գնահատմամբ`16-17 տարեկան տղաները եւ աղջիկները պատրաստ չեն ամուսնություն մի քանի առումներով` հոգեբանական, ֆիզիկական: Վաղ տարիքում ամուսնած զույգերի դեպքում շատ են լինում անհամապատասխությունները, նրանք ավելի հաճախ են ամուսնալուծվում:

Մ. Զաքարյանն աղջիկներին եւ տղաներին խորհուրդ տվեց, սեռական հարաբերություններ չունենալ մինչեւ 17-18 տարեկանը, քանի որ հնարավոր է  դա հանգեցնի վատ հետեւանքների` ինչպես հոգեբանական, այնպես էլ կարող է սեռավարակների պատճառ դառնալ:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ  մինչեւ 30 տարեկան սեռական հարաբերություններ չունենալը, չի կարող որեւէ բացասական հետեւանք թողնել  առողջության վրա, ինչպես պնդում են շատերը, քանի որ մարդու օրգանիզմը հզոր պաշտպանողական հատկություններ ունի, ու մինչեւ 30 տարեկանը սեռական կյանքով չապրելը չի կարող վատ անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ