News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի քաղաքացի Ուլուգբեկ Կոդիրովը, ով մեղադրվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու դավադրության մեջ, Ալաբամա նահանգի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:

2012թ. փետրվարին 22-ամյա Ուլուգբեկն իրեն մեղավոր էր ճանաչել ԱՄՆ նախագահի սպանություն կազմակերպելու մեջ: Նա պատմել էր, թե 2011թ. հուլիսի շփումների մեջ է եղել Էմիր մականունով ոմն անձի հետ, ով «Ուզբեկստանի իսլամական շարժում» խմբավորման ներկայացուցիչ էր: ՆՐանք քննարկել են ԱՄՆ նախագահի սպանության փորձը:

Խոստովանելով մեղքը` Կոդիրովը խուսափել է ցմահ ազատազրկումից, գործարքի գնացել արդարադատության հետ` արժանանալով մեղմ պատժի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ