News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վայոց ձոր մարզի Արփի գյուղի «Արփա» ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է այսօր` հունիսի 14-ին ժամը 09.15-ին:

NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները` բնակիչների օգնությամբ, ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Հուսիկ, 22-ամյա Հակոբ Բավեյաններին, 22-ամյա Նարեկ Մարգարյանին եւ 22-ամյա Անդրանիկ Թորոսյանին:

Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նարեկ Մարգարյանինը` ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ