News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հյուսիսկորեական հեռուստատեսությունը հուլիսի 15-ին  նորից ցուցադրել է  երկրի առաջնորդ Կիմ Չին Ինին երիտասարդ կնոջ շրջապատում, ով որոշ լրատվամիջոցների ենթադրությամբ կարող է լինել նրա կինը: Ինչպես հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը, կինը ուղեկցում էր Կիմ Չին Ինին այցերից մեկի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չին Ինը հոր մահից հետո իր շրջապատ էր վերադարձրել  վաղեմի ծանոթ Հյուն Սեն-վոլին, որի հետ շփումը դադարեցվել էր ծողների պնդմամբ: Վերլուծաբանները միաժամանակ  կասկածներ են հայտնում աղջկա կարգավիճակի վերաբերյալ` Կիմ Չին Ինը չէր ցուցադրի իր սիրուհուն, և աղջիկը, ամենայն հավանականությամբ, նրա քույրն է:

The Daily Mail-ի, տվյալներով, Կիմ Չին Ինի ուղեկցուհին հայտնի հյուսիսկորեական երգչուհի է, «Մենք կուսակցական կադրեր ենք» և  «Ձիու նման հրաշալի կինը» հիթերի կատարողը, որի հետ, ըստ լուրերի, հյուսիսկորեական առաջնորդը հադիպել է 10 տարի առաջ, սակայն կտրել է նրա հետ կապը հոր` Կիմ Չին Իրի ցանկությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ