News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը


Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից 9 ամիս անց հրապարակվել է հերթական ցնցող տեսագրությունը, որը կրկին ապացուցում է, թե ինչպիսի նվաստացումների են ենթարկել նրա մարմինը ապստամբները:

Ապստամբները տեսագրության մեջ ուրախանում են, նկարվում սպանված բռնապետի հետ` ինչպես տիկնիկի:

Սկանդալային տեսագրությունը տարածվել է, երբ սիրիացի ակտիվիստներից Սամի ալ-Համվին հղում է տեղադրել Twitter-ի միկրոբլոգում` Բաշար Ասադին իբր ահաբեկոլու նպատակով:

Նրա խոսքով, ինչ-որ մեկը պետք է Ասադին ցույց տա տեսագրությունը, թե ինչ է նրան սպասվում, գրում է The Huffington Post-ը:

Տեսագրության մեջ, ըստ ամենայնի, արձանագրված են 2011թ. հոկտեմբերի 20-ի իրադարձությունները, երբ ապստամբական ուժերը բռնել եւ սպանել էին Քադաֆիին, բազմությունը «ուռա» է գոռում ավտոմեքենայի կողքին, որում գտնվում է Քադաֆիի դին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել