News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կարմիր խաչի ընկերությունը փախստականների աջակցության եւ ինտեգրման ծրագիր է իրականացնում` ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ծրագրի համակարգող Նառա Հարությունյանը, ծրագիրը մեկնարկել է հունվարին եւ կավարտվի այս տարվա դեկտեմբերին, չնայած որ ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հետ համագործակցությունը արդեն մոտ 10  տարի շարունակվում է:

Ծրագրի շրջանակում ՀԿԽԸ-ում գրանցված հայտատուների` ապաստան տալու խնդրանքին ի պատասխան տեղեկացվում է դրա տրամադրման կարգի մասին, կազմակերպվում են հայոց լեզվի, համակարգչային դասընթացներ, տրվում է աշխատանքի տեղավորման մասին տեղեկություն, իրականացվում է հատուկ կացարանների մոնիտորինգ, ծայրահեղ կարիքի մեջ գտնվողներին մարդասիրական օգնություն է ցուցաբերվում, անհրաժեշտության դեպքում նրանց ուղարկում են գործընկեր կազմակերպությունների մոտ: Իրականացվում են նաեւ միջոցառումներ` ուղղված փախստականների ինտեգրմանը:

Ծրագրի համակարգողի խոսքով` ընթացիկ տարվա սկզբից համակարգչային  դասընթացների է մասնակցել 145 փախստական: Եւս 29 հայտատուներ եւ փախստականներ տեղեկատվական աջակցություն են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ