News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ԼՂՀ 8 ընտրատարածքների  273 ընտրատեղամասերում, ժամը 20:00-ի դրությամբ, քվեարկել է 72 833 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 73,38 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է 98 909 ընտրող:

Այսպիսով, Ստեփանակերտում քվեարկել է 25054  (68, 40%) ընտրող, Ասկերանում` 9264 (79,57%) ընտրող, Հադրութում` 7136 (82,50%) ընտրող, Մարտակերտում` 9904 (74,95%) ընտրող, Մարտունիում` 12069 (70,22%) ընտրող, Շահումյանում` 1533 (85,74%) ընտրող, Շուշիում` 2680 (74,18%) ընտրող եւ Քաշաթաղում` 4701 (77,45%) ընտրող:

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում տեղակայված ընտրատեղամասում քվեարկել են ժամանակավորապես Հայաստանում գտնվող 492 ընտրողներ:

Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ