News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մյասնիկյանի շրջանային դատարանի ղեկավար Սամվել Մանուկյանի սպանությունն իրականացվել է նրա տուն ներխուժած  չորս հոգու կողմից, հաղորդում է «Իզվեստիան»:

Հանցագործությունը կատարվել է Ռոստովի մարզի Չալթիր բնակավայրում. չարագործները ներխուժել են Մանուկյանի տուն ժամը 03։11-ի սահմաններում, վերջինս աղմուկի վրա երկրորդ հարկից իջել է առաջին հարկ:

«Տեսնելով տուն մտած տղամարդկանց, նա կնոջը գոռացել է, որ հեռանա, իսկ ինքը փորձել է կանխել հանցագործությունը:

Կասկածյալները առանվազն հինգ գնդակ են արձակել` նրան պատճառելով երկու  հրազենային վնասվածք»,-նշվում  է Ռոստովի մարզի հետաքննչական վարչության կայքում:

Այնուհետեւ հանցագործները նստել են տան մոտ կայանված «Nissan Teana» ավտոմեքենան եւ հեռացել: Դատավորը մահացել է հիվանդանոցում` ժամը մոտ  7.00-ին:

Մյասնիկյանի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ