News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Կոլորադոյի կինոթատրոնում 12 մարդու  սպանած Ջեյմս Հոլմսը ձերբակալության ժամանակ ոստիկաններին ներկայացել է որպես Բեթմենի թշնամին` Ջոքերը:

Կոլորադոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ ֆիլմի ցուցադրության ժամանակ կոտորած կազմակերպած մարդասպանն առանց դիմադրելու հանձնվել էր ոստիկանությանը: Ներկայանալով` 24-ամյա հանցագործը հայտնել էր, որ ինքը Ջոքերն է, որը, ըստ ֆիլմի սյուժեի, հետապնդում է Բեթմենին: Բացի դրանից` մարդասպանը կարմիր կեղծամ է ունեցել, որը մասնագետներին հիմք է տվել ենթադրելու, որ Հոլմսը փորձել է նմանակել  «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի այն տեսարանին, որտեղ Ջոքերը, փորձելով աննկատ մնալ հիվանդանոցում, կարմիր կեղծամը գլխին բուժքույր է ձեւանում, որից հետո պայթեցնում է շենքը, հայտնում է  Lifenews.ru-ը:

Ըստ նախնական տվյալների` հանցագործը հոգեկան շեղումներ ունի:

Ոստիկանները նաեւ հայտնաբերել էին հանցագործի էջն ամերիկյան ծանոթությունների կայքում, որտեղ որպես կարգավիճակ Հոլմսը հարց էր գրել` Կայցելե՞ք  ինձ բանտում:

Սեփական բնութագրումներում նա գրել էր` Ես լավ տղա եմ, աղջկա եմ փնտրում սեռական հարաբերությունների նպատակով:
Adult Friend Finder կայքում հաշիվը հանցագործն ստեղծել էր հուլիսի 5-ին, իսկ վերջին անգամ այցելել էր հինգշաբթի օրը` արյունալի հանցագործությունն իրագործելուց քիչ առաջ: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ վերջին տվյալների, ամերիկյան Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 70-ի, զոհվել է 12 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ