News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում հայ համայնքը անհրաժեշտ է պահպանել` ինչ գնով էլ լինի: Այդ մասին հուլիսի 21-ի մամուլի ասուլիսում ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խեսքով` այդ համայնքը հայերին թույլ է տալիս տարածաշրջանում ամրապնդել իրենց ներկայությունը եւ շատ կարեւոր է նաեւ այդ տեսանկյունից:

«Սիրիայում, որի բնակչությունը 23 միլիոն է, 60 հազար հայ է ապրում: Նրանք երկրի կառավարությունում իրենց ներկայացուցիչն ունեն, իսկ դա նշանակում է, որ համայնքը կարեւոր դեր է խաղում: Այնտեղ գործում է հայ առաքելական եկեղեցին, կան հայկական կազմակերպություններ, մշակութային կենտրոններ, եւ այսօր շատ կարեւոր է ապահովել նրանց անվտանգությունը», - նշել է արաբագետը:

Պատասխանելով այն հարցին, թե որքան կազմակերպված է Սիրիայի հայ համայնքը, փորձագետն ընդգծել է, որ սիրիահայերը բավական միասնական են եւ կազմակերպված: «Այդ մասին վկայում է այն փաստը, որ սիրիահայերի դեմ դեռեւս ոչ մի ակցիա չի կազմակերպվել: Դա խելամիտ չեզոքության արդյունք է», - նշել է Պետրոսյանը` որպես օրինակ բերելով Լիբանանում քաղաքացիական պատերազմը:  «Բեյրութի հայերն այն ժամանակ համախմբվել էին եւ գրագետ դիրքորոշման հաշվին կարողացել էին հաղթահարել  այդ փորձությունը: Այսօր նման խնդիր կա սիրիահայերի առջեւ», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ