News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 18-19 առաջին անգամ Երեւանում կանցկացվի համաժողով` ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո: Այդ մասին այսօր` հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:  Համաժողովին մասնակցելու են համաշխարհային զբոսաշրջային կառույցների ղեկավարները` նախարարների մակարդակով: Ըստ Տ. Դավթյանի` սա աննախադեպ ձեւաչափ է Հայաստանի համար:

Համաժողովի անցկացման համար համաձայնություն ձեռք է բերվել անցյալ տարի, երբ Հայաստան այցելեց  ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային: Այդ համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու նաեւ ԱՊՀ տուրիզմի նախարարների խորհրդաժողովը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ա. Պետրոսյանը նշեց, որ համաժողովի ընթացքում ընդունվելու է երեւանյան հռչակագիր, որով այդ իրադարձությունը կմտնի պատմության մեջ: Համաժողովի խորագիրն է. «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ