News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Մոտ 100 զինված անձինք հուլիսի 29-ին գրավել են Եմենի ներքին գործերի նախարարության շենքը:Ինչպես հաղորդում է Reuters-ը, եմենական ցեղախմբերից մեկի ներկայացուցիչները պատանդ վերցնելով  նախարարության մի քանի աշխատակիցների, պահանջել են, որ իրենց ներգրավեն ոստիականության շարքերում:

Որոշ ժամանակ անց պատանդներին նրանք ազատ են արձակել, սակայն դեռ գտնվում են շենքում:Եմենական ցեղախմբերն ակտիվ մասնակցություն են ունեցել «Ալ Քաիդայի» գրոհայիններից երկրի հարավում գտնվող քաղաքների ազատագրմանը: Ընդ որում` նրանցից շատերն աջակցում էին նախկին նախագահ Ալի Սալեհին, որին տապալել էին ժողովրդական հուզումների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ