News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի Մարկ Բրյունեն հանուն համերաշխության նոր նախաձեռնություն է սկսել. նա հեծանվով պետք է անցի 5000 կմ` Վալանսից Երեւան` նպատակ ունենալով միջոցներ հավաքել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած դպրոցի համար, տեղեկացնում է  «lintervieweb.blogspot.fr» կայքը:

«Շիրակամուտ բնակավայրը լրջորեն տուժել է երկրաշարժից: «Հույս Հայաստանի համար» ՀԿ-ի հետ համագործակցաբար  մենք որոշել ենք գումարներ հավաքել Շիրակամուտի դպրոցի վերականգնման եւ կահավարման համար: Մենք ծրագրում ենք 25 հազ. եվրո հավաքել, այսօր արդեն ունենք 8 հազ. եվրո: Դա լավ սկիզբ է»,-ասել է Մարկ Բրյունեն:

Նա Վալանսից դուրս է եկել հունիսի 21 -ին, նախատեսում է Երեւան հասնել հոկտեմբերի 1-ին: Նա կանցնի  10 երկրով` Շվեյցարիայով, Գերմանիայով, Ավստրալիայով, Սլովակիայով, Ռումինիայով, Մոլդովայով, Ուկրաինայով, Ռուսաստանով, Վրաստանով` Հայաստան հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ