News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով դեսպանին`քաղաքապետը  շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Երեւանի եւ իրանական քաղաքների միջեւ առկա ջերմ բարեկամական կապերն այսուհետ եւս կզարգանան ու կկրեն գործնական բնույթ: «Համոզված եմ, որ Երեւանի եւ Իրանի  քաղաքների միջեւ հաստատված փոխգործակցությունը կշարունակվի եւ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք  էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը:

Դեսպանին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը, Տարոն Մարգարյանը կարեւորել է հատկապես իրանական քաղաքների հետ հաստատված համագործակցության ընդլայնումը, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացման,  զբոսաշրջության զարգացման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում  փորձի փոխանակման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երեւանի եւ իրանական քաղաքների միջեւ կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում: «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու երկրների քաղաքների միջեւ հաստատված հարաբերությունները առավել գործնական փուլ տեղափոխելու հարցում: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա Երեւանում, արդեն իսկ բավական են հասկանալու, որ ձեր մայրաքաղաքն ապրում է զարգացման ու գեղեցկացման նոր, մեծ շրջափուլ»,- նշել է Մոհամմադ Ռեիսինը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ