News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում այս շաբաթ արտարժույթով իրականացվող գործարքների աճ է արձանագրվել: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման` հուլիսի 30-օգոստոսի 1 ժամանակահատվածում ներբանկային շուկայում առեւտրային բանկերը գնել են մոտ 87.5 մլն դոլար, վաճառել մոտ 113 մլն դոլար: Սա մոտ 13-15%-ով գերազանցում է արտարժութային գործարքների շաբաթական միջին մակարդակը:

Արտարժութային ակտիվությունը հավանաբար կապված է զբոսաշրջային սեզոնի պիկի հետ: Մեծացել են նաեւ եվրոյով ու ռուբլով իրականացվող գործարքները: Այսպես` շաբաթվա ընթացքում բանկերը գնել են 7 մլն եվրո եւ վաճառել 21 մլն եվրո: Եվրոյի նկատմամբ նման պահանջարկը ամենաբարձրերից մեկն է տարվա ընթացքում, ու հավանաբար պայմանավորված է դեպի Եվրոպա այցելությունների աճով:

Նշենք, որ բավական բարձր են եղել նաեւ վարկավորման ծավալները: Հուլիսի 22-հուլիսի 29 ժամանակահատվածում բանկերը տրամադրել են 62.1 մլն դոլար ու 30.5 մլրդ դրամ (համարժեք է մոտ 70 մլն դոլարին) վարկ: Վարկավորման ընդհանուր շաբաթական մակարդակը մոտ 132 մլն դոլար է, ինչը զգալիորեն բարձր է տարվա ընթացքում շաբաթական միջին մակարդակից (սովորաբար 100-110 մլն դոլարի սահմաններում է):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news