News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերի ավագ սպաների համար բացվել է ռուսաց լեզվի ինտենսիվ  դասընթացներ: Այս մասին հայտնում է «Ռուսաց լեզուն արտասահմանում» կայքը:

Դասընթացները նախատեսված են` Միասնական անվտանգություն գործակալության պայմանագրի շրջանակներում իրականացվող  «Համագործակցություն-2012» համատեղ ուսումնավարժանքներին մասնակցող սպաների համար:

Բացելով դասընթացները` Պաշտպանության նախարարության Կադրերի կառավարման ու զինվորական կրթության  վարչության պետ, գնդապետ Մհեր Շիրինյանը իր  երախտագիտությունն  է հայտնել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչին` Հայաստանի Զինված ուժերի սպաների եւ զինվորական հաստատությունների ուսանողների ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացման հարցում ցուցաբերած համագործակցության համար: Նրա կարծիքով, Հայաստանի եւ Ռուսաստանի բանակների զինվորական համագործակցության հարցում  ռուսաց լեզուն կարեւոր գործիք է: Սպաների համար ռուսաց լեզվի դասընթացները կվարի ուսուցիչ-ռուսագետ Սվետլանա Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news