News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

«Հեփի վոյաժ» ընկերությունը, որը շուրջ 140 ուղեւորի վաճառել է Շարմ Էլ-Շեյխի տոմսեր, մարդկանց 2 օր շարունակ կանգնեցրել է խնդրի առաջ, քանի որ վճարումները ուշացնելու պատճառով «Սփոթ Էյր» ավիաընկերությունը, որը պետք է իրականացներ օգոստոսի 7-ի գիշերը,  ժամը 03:30-ին նախատեսված չվերթը, հրաժարվել է ուղեւորներին տեղափոխել Հայաստանից: Ավելին` այսօր` օգոստոսի 8-ի ժամը 9.00-ին հետաձգված չվերթը եւս չի իրականացվել, ինչի արդյունքում ուղեւորները նախ «Զվարթնոց» օդանավակայանում են իրենց բողոքի ձայնը բարձրաձայնել, այնուհետեւ տեղափոխվել«Հեփի վոյաժ» ընկերություն մոտ` իրենց բողոքի ակցիան շարունակելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին տուժած ուղեւորներից մի քանիսը:

Ուղեւորների մեծամասնությունն արդեն նախօրոք Շարմ Էլ-Շեյխում համարներ  են պատվիրել, որի ժամկետը լրանում է: Իսկ ընկերությունից բողոքի ակցիայի մասնակիցներին ոչ մի սփոփիչ պատասխան չեն տալիս: NEWS.am-ը եւս փորձեց կապ հաստատել «Հեփի վոյաժ» ընկերության հետ, սակայն այնտեղ հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Տուժած ուղեւորները նշեցին, թե խոստացել են չվերթն իրականացնել այսօր` ժամը 20:00-ին: Նրանք նշեցին, որ եթե հանկարծ հերթական անգամ խաբեն, պայքարելու են, որ իրենց կրած վնասի դիմաց ընկերությունը փոխհատուցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news