News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Lenovo ընկերությունը հայտնել է մանրամասներ ThinkPad X1 Carbon ուլտրաբուքի թողարկման մասին: Հիշեցնենք, որ մոդելը ներկայացվել էր մայիսին Լաս Վեգասում եւ ցուցադրվել էր որպես ամենաթեթեւ ուլտրաբուքը (14 մմ-անոց դիսփլեյով): Այժմ  Lenovo-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ում նորույթը վաճառքում կհայտնվի օգոստոսի 21-ից` 1399 դոլար նախնական գնով:

ThinkPad X1 Carbon-ը բարձր կայունություն ունի եւ կես կգ-ից պակաս է: Նրա առանձնահատկություններից են  3G-ցանցերը, մարտկոցի գերարագ  վերալիցքավորումը եւ Intel vPro տեխնոլոգիան, հայտնում է  FERRA.RU-ն:

Ուլտրաբուքը հիմնված է Ivy Bridge պրոցեսորների վրա: Էկրանն ունի 14 մմ հաստություն եւ 1600 x 900 պիքսել թողունակություն: Փոքր մոդելը հիմնվել է  Intel Core i5-3317U պրոցեսորի  վրա` 1,7 գհ հաճախականությամբ, 4 գբ հիշողությամբ:  3G-ն առաջարկվում է որպես գործառույթ: 1499 դոլարով օգտվողը կարող է ստանալ  Core i5 1,8 հհց եւ 128 գբ -ով, իսկ 1649 դոլարանոց տարբերակը ընդգրկում է նույն պրոցեսորը  256 գբ SSD-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ