News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային կարճատեւ շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում: Շրջայցի շրջանակում քաղաքապետը կանգ է առել Սմբատ Զորավարի (Մախլուտո) անվան փողոցում եւ ծանոթացել այն շենքի արտաքին եւ ներքին պայմաններին, որտեղ 1950-1956 թթ. բնակվել է մեծ հայդուկապետը։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը զրույցել է շենքի բնակիչների հետ, տեղեկացել առկա խնդիրներին եւ տեղում հանձնարարել է համապատասխան օղակների ղեկավարներին հնարավորին կարճ ժամկետում բարեկարգել շենքի արտաքին տեսքը, ինչպես նաեւ եռահարկ շենքի բոլոր աստիճանահարթակները:

Քաղաքապետի նախաձեռնությամբ` ելնելով բնակիչների անվտանգության ապահովման առաջնահերթությունից, ամբողջովին կամրացվեն նաեւ շենքի արտաքին պատշգամբներն ու մուտքը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ մայրաքաղաքի համալիր բարեկարգման ծրագրում ներառել այս փողոցի ասֆալտապատման աշխատանքները եւս: Պատասխանատուները խոստացել են աշխատանքները կատարել սեղմ ժամկետներում:

Տպել
Ամենաշատ
Partner news