News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Մոսկվայում աչալուրջ երիտասարդը բռնաբարության դեպք է կանխել։ Ինչպես տեղեկացնում է «Вести. Москва»-ն, ուշ երեկոյան շանը այգում զբոսնելու տարած Ելենայի վրա հարձակվել են, եւ փորձել են սեռական բռնություն գործադրել։ Աղջիկը սկսել է բղավել, օգնություն է խնդրել անցորդներից, սակայն նրանք միայն արագ անցել են՝ հանցագործին ու զոհին միայնակ թողնելով։ Աղջկա օգնության աղերսները լսել է նրա հարեւանը։

Մարկ Մարցինովսկին լուսամուտից տեսել է, որ հարեւանուհու նկատմամբ բռնություն են գործադրում եւ դուրս է նետվել։ Չարագործը անակնկալ օգնությունից խուճապահար փորձել է փախչել, սակայն Մարկն ու վրա հասած ոստիկանը նրան հետապնդել եւ բռնել են։

Հանցագործի ինքնությունը պարզվել է։ Նա նախկինում երկու անգամ կողոպուտի համար  դատապարտված Ռոբերտ Գասպարովն է, որին կասկածում են եւս մեկ բռնաբարության փորձի մեջ։ Պարզվել է, որ դեպքից մի քանի ժամ առաջ բաժին է ներկայացել մեկ այլ տուժած աղջիկ, սակայն վերջին պահին հրաժարվել է բողոք գրել։ Ընդամենը մի քանի ժամում Գասպարովը հասցրել է մի լավ խմել, ու նոր զոհ է գտել՝ ի դեմս Ելենայի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news