News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հալեպում առեւանգված հայ պատանուն ազատել են:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հալեպի աղբյուրը, 22-ամյա Հովսեփ Բալմանուկյանը նախօրեին ազատվել է 15 հազար դոլարի դիմաց: «Երիտասարդն իրեն լավ է զգում», - նշել է աղբյուրը: Պատանին առեւանգվել էր Լիբանան մեկնելու փորձի ժամանակ:

Նախապես ծրագրվել էր, որ նրան կազատեն օգոստոսի 9-ի երեկոյան, բայց այդ օրը փոխանակումը չէր կայացել եւ հետաձգվել էր օգոստոսի 10-ին:

Հալեպի հայկական թաղամասերում կառավարական եւ ընդդիմադիր ուժերի բախումներից հետո իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է: Սննդամթերքի առումով խնդիրներ չկան, բայց կապը խափանումներով է աշխատում, էլեկտրամատակարարումը` նույնպես: Այնուամենայնիվ, հակամարտությունը շարունակում է վնաս հասցնել քաղաքին ընդհանրապես եւ հայկական հուշարձաններին` մասնավորապես:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ