News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ Թավրիզում կայացած հանդիպման ժամանակ փոխանցել է Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգապետին հասցեագրված   Սյունիքի ու Տավուշի մարզպետների  ցավակցական ուղերձները եւ նշել, որ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու  նպատակով Երեւանից 5 բեռնատար ավտոմեքենա է մուտք գործել Իրանի տարածք:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նահանգապետ Բեյգին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ցուցաբերած օգնության եւ հղած ջերմ խոսքերի համար, հայտնել է, որ նման իրավիճակներում այլ երկրներից առաքվող օգնություններն անչափ կարեւոր եւ արժեքավոր են:

Նահանգապետը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետեւանքով, որի ուժգնությունը չէր զիջում 2003 թվականին իրանական Բամ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժին, ավերվել է Արեւելյան Ատրպատականի 314 գյուղ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300 հազարը:

Նահանգապետը նաեւ հայտնել է, որ ներկայումս 74 հազար հոգի բնակեցվել է վրանային ճամբարներում եւ արդեն մեկնարկել  են շուրջ 22 հազար հոգու համար նախատեսված  մշտական բնակարանների շինարարական աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ