News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2012 թ. երկրորդ եռամսյակում բնակարանների շուկայական միջին գները 2012 թ. առաջին եռամսյակի համեմատ Երեւանում թանկացել են 1.8 %-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիկտեն;

Մասնավորապես` Երեւանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը կազմել է 254.8 հազ. դրամ` առաջին եռամսյակի 250.4 հազ. դրամի համեմատ: Այնուամենայնիվ` բնակարանների գները դեռեւս ցածր են 2011 թ. երկրորդ եռամսյակի միջին գներից` 257.1 հազ. դրամ: Երեւան քաղաքում 2012թ. երկրորդ եռամսյակում, 2012թ. առաջին եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը աճել է 4.2%-ով, իսկ 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ նվազել` 19.1%-ով:

Ըստ Երեւանի վարչական շրջանների` բնակարանների գները (1 քառ. մետրի հաշվարկով), 2012 թ. երկրորդ եռամսյակում ունեն հետեւյալ պատկերը. Կենտրոն` 410.3 հազ. դրամ, Արաբկիր` 338.7 հազ. դրամ, Քանաքեռ-Զեյթուն` 265.8 հազ. դրամ, Նոր-Նորք` 227.9 հազ. դրամ, Ավան` 238 հազ. դրամ, Էրեբունի` 235.7 հազ. դրամ, Շենգավիթ` 234.6 հազ. դրամ, Դավթաշեն` 259.8 հազ. դրամ, Աջափնյակ` 227 հազ. դրամ, Մալաթիա-Սեբաստիա` 225.2 հազ. դրամ, Նուբարաշեն`140.2 հազ. դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ