News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 7-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է խոսել դոլարի փոխարժեքի կայունացման մասին, քանի որ բորսայում դոլարն առաջարկվել է ավելի էժան, քան երեկվա միջին փոխարժեքն էր (1դոլար/ 412.79 դրամ):

Դոլարն այսօր բորսայում պահանջարկ է վայելել 1դոլար/411.75 դրամ փոխարժեքով, սակայն այդ հայտերը չեն բավարարվել:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը փոքր-ինչ էժանացել է: Համենայնդեպս` դոլար կարելի է գնել 413 դրամով, ինչը երեկ գրեթե անհնար էր: Դոլարի առքն իրականացվում է 410-411 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն ամրապնդվում է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ այն բանից հետո, երբ Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դագին հրապարակեց Եվրամիության տնտեսության փրկության ծրագիրը: Ըստ այդմ` առաջիկայում Եվրոպայի կենտրոնական բանկը կգնի Իսպանիայի, Իտալիայի եւ Հունաստանի խնդրահարույց պարտատոմսերը: Արդյունքում` եվրոյի փոխարժեքն արդեն գերազանցում է 1.27 դոլարի սահմանը:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարն էժանացել է եւ արժե 32.0143 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ