News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը գոհ է Կովկասի պետություններում` Հայաստանում եւ Վրաստանում վերջերս ավարտված իր շրջագայության արդյունքներից: Այդ մասին սեպտեմբերի 11-ին նա հայտնել է Բուենոս Այրեսում, գրում է Prensa Latina-ն:

Նրա խոսքով` այցը կատարվել էր Հարավային Կովկասի երեք պետություններն ավելի լավ ճանաչելու նպատակով, որն իր առջեւ դրել էր տարեսկզբին Ադրբեջանում:

Արգենտինայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ այս շրջագայությունն արտացոլում է արգենտինյան արտահանման այլընտրանքային ուղիների մշտական որոնումների  ռազմավարությունը: Թիմերմանը, որին ընդունել են երկու երկրների նախագահները, ասել է.   «Ես վերադարձա, տեսնելով, որ մեր երկրին շատ ջերմորեն են վերաբերվում այս տարածաշրջանում»:

Ըստ Արգենտինայի ԱԳՆ-ի ղեկավարի` Հայաստանում նա գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մեծ շահագրգռվածություն է նկատել, հատկապես` մսի  վերամշակման բնագավառում, իսկ Վրաստանում  հետաքրքրված էին նրանով, որ արգենտինյան կառույցները ներդրումներ են կատարում վրաց գյուղացիների փոքր համայնքներում կոոպերատիվների ձեւավորելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ