News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Associated Press-ը բացահայտել է, որ «Իսլամի անմեղությունը» ֆիլմի ռեժիսորը, որը բողոքի ակցիաների եւ  անկարգությունների պատճառ է դարձել Մերձավոր Արեւելքում, ուրվական է:  Ազգությամբ հրեա, Սեմ Բեյսի անունով մարդը իրականում գոյություն չունի:

Սեպտեմբերի 12-ին AP-ի լրագրողը Լոս Անջելեսի մերձակայքում հարցազրույց է վերցրել ոմն Նակուլի Բեսիից, ով հայտնել է, որ օգնել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Տղամարդը հայտնել է, որ ֆիլմի ռեժիսորը ինքը չէ եւ որ  անձամբ ճանաչում է իրական ռեժիսորին:

AP-ին հաջողվել է ձեռք բերել Սեմ Բեյսիի հեռախոսահամարը, որի միջոցով հնարավոր է եղել գտնել ռեժիսորի հասցեն: Պարզվել է, որ այդ հասցեով բնակվում է Նակուլին, ում հետ հանդիպել էր լրագրողը:

Ավելի վաղ` սեպտեմբերի 11-ի AP-ին հաջողվել էր հեռախոսազրույց ունենալ Բեյսիի հետ, ով ներկայացել էր որպես 56-ամյա հրեա գրող եւ ռեժիսոր, ով այժմ Կալիֆորնիայում զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով:

Իսրայելից հայտնել են, որ երկրում նման անուն-ազգանունով գրանցված մարդ չկա: Ընդ որում, Կալիֆորնիա նահանգի գրանցման բաժիններում Սեմ Բեյսի անունով մարդ չկա` այդ թվում անշարժ գույքի գործակալություններում:

Ինչպես գրում է «Լենտա.ru»-ն, Սեմ Բեյսին ռեժիսորի իրական անուն-ազգանունը չէ: AP-ն նույնպես վստահ է դրանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ