News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մանկական տակդիրների ներկրմամբ զբաղվող «Լինեթ լիմիթեդ»  ընկերությունը (Nannys ապրանքանիշ) դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ հանդիսանում է «Nannys» ապրանքային նշանի իրավատերը եւ արտադրող ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Սակայն շուկայում հայտնվել են  «Nannys»  եւ «Nanny Fresh» ապրանքային նշաններով եւ նույն փաթեթավորմամբ մանկական տակդիրներ եւ թաց անձեռոցիկներ, որոնց փաթեթի վրա նշված է, որ տվյալ ապրանքային նշանի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում «Սեմի Ինտերթրեյդ»  ընկերությունն է: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրանցված ապրանքային նշանի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության համարվում է անբարեխղճ մրցակցության դրսեւորում:

Թեեւ երկու ընկերությունների ներկայացուցիչները նախորդ օրը գրավոր կերպով դիմել են Հանձնաժողովին՝ տեղեկացնելով իրենց միջեւ կնքված հաշտության համաձայնագրի մասին, այնուամենայնիվ, ՏՄՊՊՀ-ն համարում է , որ «Սեմի Ինտերթրեյդ»-ի վարքագծի պատճառով որոշակիորեն խախտվել է մրցակցությունը, ինչի արդյունքում էլ վնաս է պատճառվել «Nannys» ապրանքային նշանի իրավատերը հանդիսացող  «Լինեթ լիմիթեդ»  ընկերությանը: ՏՄՊՊՀ այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշում կայացվեց «Սեմի Ինտերթրեյդ» ընկերությանը ենթարկել պատասխանատվության՝ նախորդ տարվա հասույթի 1 %-ի չափով: ՏՄՊՊՀ որոշմամբ՝ տնտեսվարողը պարտավորվում է 10-օրյա ժամկետում վերացնել խախտումը՝ ետ կանչելով ապրանքը շուկայից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ