News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեպտեմբերի 2-ին կորած 71-ամյա Ասքանազ Մելիքյանի անհետ կորելու կապակցությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ոստիկանության լրատվության վարչությունից հաստատել են, որ հարուցվել է քրեական գործ եւ որոնողական աշխատանքները մինչ այս պահը շարունակվում են, ու կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ որ նրան չգտնեն:

Ավելի վաղ NEWS.am-ի Տավուշի թղթակիցը հայտնել էր, որ սեպտեմբերի երկուսին Բերդ քաղաքի բնակիչ, 71-ամյա Ասքանազ Մելիքյանը վաղ առավոտյան նախիրը տարել էր «Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չէր վերադարձել: Նշենք, որ Ասքանազ Մելիքյանը բնակվում էր միայնակ, կինը մահացել էր տարիներ առաջ, իսկ միակ որդին գտնվում է կալանավայրում: Բերդի բնակիչները NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում ասել էին, որ 71-ամյա հովիվը մի քանի անգամ կրկին դուրս էր եկել տանից ու օրերով անհետացել:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի 

Տպել
Ամենաշատ