News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Առայժմ վաղ է խոսել  Երեւանի 1-ին եւ Գյումրիի  35-րդ ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու մասին, քանի որ զարգացումները կարող են փոխվել:  Այդ մասին խորհրդարանում այսօր` սեպտեմբերի 14-ին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի, Ռուբեն  Հայրապետյանը կարող է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնել, եւ այդ դեպքում առաջին ընտրատարածքում ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վերանում է:

Ինչ վերաբերում է նրան, որ խորհրդարանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կփոխարինի Թեւան Պողոսյանը, այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ. հնարավոր է, պատգամավոր դառնա Ստեփան Սաֆարյանը, ինչը կարող է ազդել 1-ին ընտրատարածքի վերաբերյալ ՀԱԿ- որոշման վրա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ