News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Լիբիայի դեսպանատան վրա արյունահեղ հարձակումը հնարավոր կլիներ կանխել, եթե չլինեին ամերիկյան իշխանությունների կոպիտ բացթողումը: Բրիտանական The Independent թերթը պարզել է, որ Բարաք Օբամայի գրասենյակը զգուշացվել է դեսպանատան վրա  առաջիկա հարձակման նախապատրաստման մասին, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկվել:

Բարձրաստիճան անանուն դիվանագետները հայտնում են, որ գրոհից 48 ժամ առաջ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ճգրիտ տեղեկություն է ստացել հնարավոր հարձակումների մասին, բայց այդպես էլ չի զգուշացրել դիվանագետներին, գրում է լրագրող Քիմ Սենգուպտան:

«Ամերիկյան կողմը ենթադրում է, որ հարձակումը նախապես ծրագրած  է եղել: Ընդ որում, դեսպան Ստիվենսը Լիբիա է վերադարձել վերջերս, իսկ նրա` Բենգազի վերադարձի մանրամասները  տեսականորեն գաղտնի տեղեկություն է համարվում»,-ասվում է հոդվածում:

Պարբերականը հաղորդում է  եւս մեկ անհանգստացնող մանրամասն. իբր, գաղտնի բնակարանը, որտեղ թաքնվել են դեսպանատան աշխատակիցները, երկարաժամկետ կրակահերթի տակ է հայտնվել: Իսկ դեսպանատնից անհետացել են գաղտնի փաստաթղթեր, գրում է InoPressa-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ