News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության Արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը 2012թ-ի սեպտեմբերի 18-19ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:

Երեւանում պետնախարարը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

2012-ին նշվում է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20 ամյակը, ուստի քննարկումների առարկան լինելու է երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շուրջ, ինչպես նաեւ տեսակետներ կփոխանակվեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ