News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2013թ. փետրվարին Երեւանում կավարտվի նոր ավտոմայրուղու շինարարությունը: Ինչպես սեպտեմբերի 14-ին լրագրողներին տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, 4 կիլոմետրանոց հատվածը Իսակովի պողոտան կկապի Լենինգրադյան փողոցին: Այդկերպ, քաղաքը հարավային եւ հյուսիսարեւմտյան շրջանները կապող եւս մեկ ճանապարհ կունենա:

Ճարտարապետի խոսքով` ապագա փողոցի տարածքների վերաբերյալ  արդեն հայտեր են ստացվում, դրանցից մեկը վերաբերում է մշակութային կենտրոնի կառուցմանը, մյուսը` ռեստորանի: Ներկայումս հայտերը քննարկվում են, իսկ շենքերի հստակ նախագծեր քաղաքապետարան առայժմ չեն ներկայացվել:

 «Այդ պատճառով առայժմ վաղ է որոշումներ կայացնել: Այդ հարցի վերաբերյալ հանրության միասնական կարծիք եւս  առայժմ չունենք», - հավելել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ճանապարհը կանցնի Դալմայի այգիները հարեւանությամբ: Ճանապարհի գոտում կգտնվի նորակառույցների «Նոյ» թաղամասը, որը այժմ մի փոքր հեռու է քաղաքի տրանսպորտային զարկերակներից: Ճանապարհի բացումից հետո անշարժ գույքի գներն այնտեղ կարող են աճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ